Սովորական ցավազրկողները, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե), կարող են օգնել ծնկացավի մեղմացմանը:
Որոշ մարդիկ թեթևացում են զգում ախտահարված ծնկներին նրբաքսուքներ (կրեմ) քսելով, որոնք պարունակում են անզգայացնող նյութ, ինչպիսիք են Լիդոկայինը կամ Կապսաիցինը՝ նյութ, որը տաքացնում է մաշկն ու ավելի խոր հյուսվածքներն այնպես, ինչպես կծու պղպեղը:
Ծնկացավի բուժման տնային միջոցները ներառում են հետևյալը:
- Հանգիստ. ժամանակավորապես դադարեցրեք ձեր սովորական գործերը կամ վարժանքները, որ նվազեցնեք ձեր ծնկի կրկնվող լարվածությունը, ժամանակ տաք ծնկահոդի ապաքինմանը և կանխեք վերջինիս հետագա վնասումը: Ձեր ոտքին կամ ոտքերին մեկ կամ երկու օր հանգիստ տալը կարող է լինել այն ամենը, ինչը ձեզ անհրաժեշտ է փոքր վնասվածքի դեպքում: Ավելի ծանր վնասվածքը, հավանաբար, կպահանջի վերականգնման ավելի երկար ժամանակ:
- Սառույց. տեղային սառեցումը նվազեցնում է ինչպես ցավը, այնպես էլ բորբոքումը։ Սառեցված ոլոռով լցված տոպրակը հարմար է, քանի որ ծածկում է ձեր ամբողջ ծունկը, և ոչ թե միայն մի փոքր հատվածը: Նաև կարող եք օգտագործել բարակ սրբիչով փաթաթված սառցապարկ: Սառեցնող բուժումն ընդհանուր առմամբ անվտանգ և արդյունավետ է, սակայն մի՛ օգտագործեք սառույցը 20 րոպեից ավելի՝ նյարդերի և մաշկի վնասման վտանգի պատճառով:
- Ջեռակ. դուք կարող եք զգալ ժամանակավոր թեթևացում՝ ձեր ծնկի ցավոտ հատվածին ջեռակ կամ տաք ջրի շիշ դնելով: Մի՛ տաքացրեք ձեր ծունկը վնասվածք ստանալուց անմիջապես հետո: Նման դեպքերում ձեզ կօգնի սառույցը:
- Սեղմում-ճնշում (կոմպրեսիա). սա օգնում է, որ վնասված հյուսվածքներում հեղուկ չկուտակվի և պահպանում է ծնկի համաչափությունը և կայունությունը: Օգտագործեք այնպիսի սեղմող միջոց, որը թեթև է, շնչող և ինքնակպչուն: Այն պետք է լինի այնքան ամուր, որ օժանդակի ձեր ծունկը՝ առանց արյան շրջանառությունը թուլացնելու:
- Բարձր դիրք. այտուցի նվազեցմանն օգնելու համար փորձեք ձեր վնասված ոտքին բարձր դիրք տալ, օրինակ՝ դնել այն դնել բարձերի վրա:
Այլընտրանքային բժշկություն
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ասեղնաբուժությունը կարող է օգնել օստեոարթրիտի հետևանքով առաջացած ծնկացավի թեթևացմանը: Ասեղնաբուժության դեպքում ձեր մարմնի որոշակի կետերում ձեր մաշկի մեջ տեղադրվում են խիստ բարակ ստերիլ ասեղներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2023
Վերջին վերանայում՝ 27-04-2024