Գրադարան
Ծնկի ցավ. ախտանիշներ

1 րոպե
Ծնկացավի տեղակայումը և ծանրության աստիճանը կարող են տարբեր լինել՝ կախված խնդրի պատճառներից:
Գանգատներն ու ախտանիշները, որոնք երբեմն ուղեկցում են ծնկի ցավին, ներառում են՝
- այտուց և կարկամություն, իսկ ծանր դեպքերում՝ ծնկահոդի անշարժացում
- կարմրություն և տաքություն՝ հպվելիս (տեղային ջերմություն)
- թուլություն կամ անկայունություն, երբ կարծես ձեր ծունկը ետ է մնում քայլքից
- ճրթճրթոց կամ ճռճռան ձայներ (կրեպիտացիա)
- ծունկն ամբողջությամբ ուղղելու (տարածելու) անկարողություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգահարեք ձեր բժշկին, եթե դուք՝
- չեք կարող ծանրություն կրել ձեր ծնկան վրա կամ այնպիսի զգացողություն ունեք, կարծես ձեր ծունկն անկայուն է կամ տեղից դուրս է գալիս
- ունեք ծնկան շրջանի զգալի այտուց
- չեք կարողանում ամբողջությամբ տարածել կամ ծալել ձեր ծունկը
- տեսնում եք ձեր ոտքի կամ ծնկան ակնհայտ ձևափոխում (դեֆորմացիա)
- ունեք ջերմություն՝ ի լրումն կարմրությանը, ծնկաացավին և այտուցին
- ունեք ուժեղ ծնկացավ, որը կապված է վնասվածքի հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2023 վերանայվել է՝ 25-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: