Կան քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել տանը՝ ձեր զուգընկերոջ հղիանալու հավանականությունը մեծացնելու համար:
Դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև:
- Ավելացրեք սեռական հարաբերությունների հաճախականությունը. ձվազատումից (օվուլյացիայից) առնվազն չորս օր առաջ սկսված ամենօրյա կամ օրը մեջ սեռական հարաբերություն ունենալը մեծացնում է ձեր զուգընկերոջ հղիանալու հավանականությունը:
- Զբաղվեք սեռական հարաբերություններով, երբ բեղմնավորումը հնարավոր է. հավանական է, որ կինը հղիանա ձվազատման ժամանակ, որը տեղի է ունենում դաշտանային ցիկլի կեսին՝ դաշտանների միջև: Սա կապահովի, որ սպերմատոզոիդները, որոնք կարող են ապրել մի քանի օր, առկա են այն օրերին, երբ բեղմնավորումը հնարավոր է:
- Խուսափեք քսանյութերից (լուբրիկանտներ). որոշ արտադրանքներ, ինչպիսիք են Աստրոգլայդը կամ K-Y ժելեն, լոսյոնները և թուքը, կարող են խանգարել սերմնահեղուկի շարժունակությանը և գործառույթին: Հարցրեք ձեր բժշկին սպերմատոզոիդների համար անվտանգ քսանյութերի մասին:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ ուսումնասիրություններով սպերմատոզոիդների քանակի կամ որակի բարելավման վրա հնարավոր օգուտներ ցույց տվող հավելումները ներառում են՝
- սև սերմ (nigella sativa, чернушка посевная)
- Կոէնզիմ Q10
- ֆոլաթթու
- ձիու շագանակ (էսցին)
- L-կարնիտին
- ժենշեն
- ցինկ:
Սննդային հավելումներ ընդունելուց առաջ խոսեք ձեր բժշկի հետ՝ գնահատելու այս բուժման ռիսկերն ու օգուտները, քանի որ որոշ հավելումներ, որոնք ընդունվում են բարձր դեղաչափերով (մեգադոզաներով) կամ երկար ժամանակով, կարող են վնասակար լինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024