Ձեր սպերմատոզոիդների ցածր քանակի բուժումը կարող է ներառել հետևյալ մեթոդներից մեկնումեկը կամ, անհրաժեշտության դեպքում, մի քանի մոտեցումներ:
- Վիրահատություն. օրինակ, վարիկոցելեն հաճախ կարելի է շտկել կամ խցանված սերմնածորանը վերականգնել վիրահատական ճանապարհով։ Նախկին վազէկտոմիաները կարող են վերականգնվել: Այն դեպքերում, երբ սերմնաժայթքված հեղուկում սպերմատոզոիդները բացակայում են, վերջիններս հաճախ կարելի է ստանալ անմիջապես ամորձիներից կամ մակամորձուց՝ օգտագործելով սերմի հայտնաբերման տեխնիկա:
- Վարակների բուժում. հակաբիոտիկները կարող են բուժել վերարտադրողական համակարգի վարակը, բայց դա միշտ չէ, որ վերականգնում է պտղաբերությունը:
- Սեռական ակտի հետ կապված խնդիրների բուժում. դեղորայքը կամ խորհրդատվությունը կարող են օգնել բարելավելու պտղաբերությունը այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են էրեկտիլ դիսֆունկցիան կամ վաղաժամ սերմնաժայթքումը:
- Հորմոնալ բուժում և դեղամիջոցներ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հորմոնների փոխարինում կամ դեղամիջոցներ այն դեպքերում, երբ անպտղությունը պայմանավորված է որոշակի հորմոնների բարձր կամ ցածր մակարդակով կամ օրգանիզմի կողմից հորմոնների օգտագործման հետ կապված խնդիրներով:
- Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա (ՎՕՏ). ՎՕՏ բուժումը ներառում է սպերմատոզոիդների ստացում նորմալ սերմնաժայթքմամբ, վիրաբուժական հեռացմամբ կամ դոնոր անհատներից՝ կախված ձեր կոնկրետ իրավիճակից և ցանկություններից: Այնուհետև սպտերմատոզոիդները տեղադրվում են կանանց սեռական ուղիների մեջ, օգտագործվում է արտամարմնային բեղմնավորում կամ սպերմատոզոիդների ներցիտոպլազմիկ ներարկման համար:
Եթե բուժումն օգուտ չի տալիս
Հազվադեպ, արական պտղաբերության խնդիրները չեն կարող բուժվել, և տղամարդու համար հայրանալու հարցը դառնում է անլուծելի: Զրուցեք ձեր զուգընկերուհու հետ դոնորական սպերմատոզոիդներ օգտագործելու կամ երեխա որդեգրելու մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024