Սպերմատոզոիդների ցածր քանակի հիմնական գանգատը հայրանալու անունակություն է (կոչվում է տղամարդու անպտղություն):
Սպերմատոզոիդների ցածր քանակի առկայությունը կարող է որևէ այլ ակնհայտ գանգատ կամ նշան չդրսևորել: Որոշ տղամարդկանց մոտ հիմքում ընկած խնդիրը, ինչպիսին է ժառանգական քրոմոսոմային արատները, հորմոնային անհավասարակշռությունը, ամորձիների լայնացած երակները (վարիկոցելե) կամ մի վիճակ, որն արգելափակում է սպերմատոզոիդների տեղաշարժը, կարող է առաջացնել գանգատներ և ախտանիշներ:
Սպերմատոզոիդների ցածր քանակի ախտանիշները կարող են ներառել՝
- սեռական գործառույթի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ ցածր սեռական ցանկություն (լիբիդո) կամ էրեկցիայի պահպանման դժվարություն (էրեկտիլ դիսֆունկցիա)
- ամորձու շրջանի ցավ, այտուց կամ ուռածություն
- դեմքի կամ մարմնի մազածածկույթի նվազում կամ քրոմոսոմային կամ հորմոնային շեղման այլ նշաններ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե դուք չեք կարողացել երեխա բեղմնավորել մեկ տարի կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունից հետո կամ ավելի վաղ, եթե ունեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը՝
- էրեկցիայի կամ սերմնաժայթքման խնդիրներ, ցածր սեռական ցանկություն կամ սեռական գործառույթի հետ կապված այլ խնդիրներ
- ցավ, անհանգստություն, ամորձիների հատվածում գոյացություն կամ այտուց
- ամորձիների, շագանակագեղձի կամ սեռական խնդիրների պատմություն
- աճուկի, ամորձու, առնանդամի կամ ամորձապարկի (փոշտի) վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024