Համակարգային կարմիր գայլախտի երկու տարբեր դեպքեր լիովին նման չեն միմյանց:
Ավելին, նույն մարդը տարբեր ժամանակներ կարող է ունենալ տարբեր գանգատներ և այլ նշաններ:
Գանգատներն ու ախտանիշները կարող են առաջանալ հանկարծակի կամ զարգանալ դանդաղորեն, կարող են լինել թեթև կամ ծանր և ժամանակավոր կամ մշտական: Գայլախտով հիվանդ մարդկանց մեծամասնությունն ունի թեթև հիվանդություն, որը բնութագրվում է դրվագներով, որոնք կոչվում են բռնկումներ, երբ նշաններն ու ախտանշանները որոշ ժամանակ վատանում են (ախտադարձ կամ ռեցեսիվ), այնուհետև բարելավվում կամ նույնիսկ ամբողջությամբ անհետանում են որոշ ժամանակով (ախտադադար կամ ռեմիսիա):
Ձեր գայլախտի գանգատներն ու ախտանիշները կախված կլինեն նրանից, թե որ ձեր օրգանիզմի համակարգերն են տուժել: Ամենատարածված նշաններն ու ախտանիշները ներառում են՝
- հոգնածություն
- ջերմություն
- հոդերի ցավ, կարկամություն և այտուցվածություն
- թիթեռի ձևով էրիթեմատոզ ցան դեմքին, որը ծածկում է այտերը և քթի մեջքը կամ ցան մարմնի այլ մասերում
- մաշկային ախտահարումներ, որոնք ի հայտ են գալիս կամ վատանում արևի ազդեցության հետ (լուսազգայունություն)
- ձեռքի և ոտքի մատներ, որոնք սպիտակ կամ կապույտ են դառնում, երբ ենթարկվում են ցրտի կամ սթրեսի ազդեցությանը
- շնչարգելություն
- կրծքավանդակի ցավ
- չոր աչքեր
- գլխացավեր, շփոթվածություն և հիշողության կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ առաջանում է անբացատրելի ցան, շարունակական ջերմություն, մշտական ցավ կամ հոգնածություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024