Համակարգային կարմիր գայլախտը կամ լուպուսը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն առաջանում է, երբ ձեր օրգանիզմի իմունային համակարգը վնասում է ձեր սեփական հյուսվածքները և օրգանների վրա (աուտոիմուն հիվանդություն):
Գայլախտով առաջացած բորբոքումը կարող է ազդել օրգանիզմի տարբեր համակարգերի վրա՝ ներառյալ ձեր հոդերը, մաշկը, երիկամները, արյան բջիջները, գլխուղեղը, սիրտը և թոքերը:
Գայլախտը կարող է դժվար ախտորոշվել, քանի որ դրա գանգատներն ու ախտանիշները հաճախ նմանվում են այլ հիվանդությունների նշաններին: Գայլախտի ամենատարբերակիչ նշանը` դեմքի ցանը, որը հիշեցնում է թիթեռի թևեր, որոնք բացվում են երկու այտերի վրա, հանդիպում է գայլախտի բազմաթիվ, բայց ոչ բոլոր դեպքերում:
Որոշ մարդիկ ծնվում են գայլախտի զարգացման հակումով, որը կարող է առաջանալ վարակների, որոշ դեղամիջոցների կամ նույնիսկ արևի ճառագայթների պատճառով: Թեև գայլախտի համար բուժում չկա, դեղամիջոցները կարող են օգնել ախտանիշների վերահսկմանը:
Գայլախտը կամ Լիբման-Սաքսի հիվանդությունը շարակցական հյուսվածքի հիվանդությունների (մեծ կոլագենոզներ) տիպիկ տեսակներից է, որի զարգացման մեջ որոշակի նշանակություն ունեն ժառանգական և շրջակա միջավայրային գործոնները:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024