Տղամարդու անպտղության հիմնական նշանն իր սեռական զուգընկերուհուն հղիացնելու անունակությունն է:
Այլ ակնհայտ գանգատներ կամ ախտանիշներ կարող են չլինել:
Այնուամենայնիվ, որոշ դեպքերում հիմքում ընկած խնդիրը, ինչպիսին է ժառանգական խանգարումը, հորմոնային անհավասարակշռությունը, ամորձիների շուրջ լայնացած երակները (վարիկոցելե) կամ սպերմատոզոիդների անցումն արգելափակող հիվանդությունը, առաջացնում է գանգատներ և ախտանիշներ:
Գանգատներն ու ախտանիշները, որոնք դուք կարող եք նկատել, ներառում են հետևյալը՝
- սեռական գործունեության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ սերմնաժայթքման (էյակուլյացիա) հետ կապված դժվարություններ կամ փոքր ծավալով հեղուկի սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում (լիբիդո) կամ էրեկցիայի պահպանման դժվարություն (էրեկտիլ դիսֆունկցիա):
- ամորձու շրջանում ցավ, այտուց կամ գոյացություն
- կրկնվող շնչառական վարակներ
- հոտառության կորուստ
- կրծքագեղձի ոչ նորմալ աճ (գինեկոմաստիա)
- դեմքի կամ մարմնի մազածածկույթի նվազում կամ քրոմոսոմային կամ հորմոնաային խանգարումների այլ նշաններ
- սպերմատոզոիդների նորմայից ցածր քանակություն (15 միլիոնից պակաս սպերմատոզոիդ մեկ միլիլիտր սերմնահեղուկում կամ 39 միլիոնից պակաս սպերմատոզոիդ մեկ սերմնաժայթքումի համար):
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե չեք կարողացել երեխա հղիացնել մեկ տարի կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունից հետո կամ ավելի վաղ, եթե ունեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը՝
- էրեկցիայի կամ սերմնաժայթքման խնդիրներ, ցածր սեռական ցանկություն կամ սեռական գործունեության հետ կապված այլ խնդիրներ
- ցավ, անհանգստություն, ամորձիների հատվածում գոյացություն կամ այտուց
- ամորձիների, շագանակագեղձի կամ սեռական խնդիրների պատմություն
- փոշտի, ամորձու, առնանդամի կամ ամորձու վիրահատություն
- 35 տարեկանից բարձր զուգընկեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024