Սակավարյունություն (անեմիա). առատ դաշտանը կարող է բերել արյան կորստով պատճառված երկաթ-դեֆիցիտային անեմիայի, երբ կտրուկ պակասում է շրջանառող արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) քանակը: Վերջինս գնահատվում է հեմոգլոբինի չափմամբ՝ նույն բջիջներում առկա երկաթ պարունակող սպիտակուց, որն անմիջականորեն մասնակցում է թթվածնի տեղափոխմանը դեպի հյուսվածքներ ու բջիջներ: Երկաթ-դեֆիցիտային անեմիա զարգանում է, երբ ձեր օրգանիզմը փորձում է լրացնել կորցրած արյան կարմիր բջիջները՝ ավելացնելով դրանց արտադրությունը և ծախսելով ավելի շատ երկաթ: Առատ դաշտանը կարող է նվազեցնել արյան երկաթի մակարդակը և բարձրացնել երկաթ-դեֆիցիտային անեմիայի ռիսկը: Նշաններից են՝ գունատություն, թուլություն և հոգնածության զգացում:
Ուժեղ ցավեր. առատ դաշտանային արյունահոսությունը կարող է ուղեկցվել ցավոտ դաշտանային կծկանքներով (դիսմենորեա): Երբեմն այսպիսի ցավերը կարող են դառնալ այնքան սաստիկ, որ պահանջեն բժշկական ուշադրություն:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։