Առատ դաշտան. ինքնօգնություն
11-04-2021
1 րոպե

Առատ դաշտանի դեպքում որոշ կանոնների պահպանումը կարող է օգտակար լինել:
- Պարբերաբար փոխե՛ք ձեր հիգիենիկ միջադիրները կամ տամպոնները. խոհուրդ է տրվում դրանք փոխել առնվազն ամեն 4-8 ժամը մեկ անգամ:
- Խուսափե՛ք տամպոնը 8 ժամից ավելի չփոխված թողնելուց. փորձեք օգտագործել նաև բարձր ներծծող հատկությամբ տամպոններ և միջադիրներ:
- Եթե ստիպված եք առատ դաշտանի պատճառով ձեր միջադիրները կամ տամպոնները փոխել ամեն 1-2 ժամը մեկ, կապ հաստատե՛ք ձեր բժշկի հետ:
Օգտակար կարող են լինել նաև հետևյալ խորհուրդները:
- Հիգիենա. միջադիրները և հիգիենիկ այլ միջոցները փոխելիս հիգիենային հետևելը խիստ կարևոր է: Անպայման լվացեք ձեր ձեռքերը նոր միջադիր կամ տամպոն տեղադնելուց առաջ և երկրորդ անգամ՝ դրանից հետո:
- Քուն. հոգ տարեք, որ գիշերային քնից անմիջապես առաջ և առավոտյան արթնանալուց անմիջապես հետո փոխեք ձեր միջադիրը կամ տամպոնը: Հիշեք, որ տամպոնը հեշտոցում երկար ժամանակ պահելուց բարձրանում է տոքսիկ շոկային համախտանիշի ռիսկը:
- Հանգիստ. դաշտանի օրերին ձեզ սովորականից ավելի հանգիստ և պասիվ պահեք: Խուսափեք ֆիզիկական լարված գործերից և ավելի շատ ժամանակ հատկացրեք հանգիստ պայմաններում գտնվելուց:
- Ջրի ընդունում. օրվա ընթացքում խմեք մեծ քանակներով ջուր:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022