Առատ դաշտան. ախտանիշներ
11-04-2021
1 րոպե

Առատ դաշտանը կամ մենոռագիան տարբեր կանանց մոտ կարող է ընթանալ տարբեր կլինիկական նշաններով:
Առատ դաշտանի ախտանիշները կարող են ներառել՝
- մի քանի ժամ շարունակվող մեկ ժամվա ընթացքում հիգիենիկ (կանացի) միջադիրի կամ տամպոնի մեկ անգամից ավել փոխելու անհրաժեշտություն
- դաշտանային արյունահոսությունից պաշտպանվելու համար կրկնակի միջադիր օգտագործելու կարիք
- գիշերվա ընթացքում արթնանալու և հիգիենիկ պաշտպանության միջոցը փոխելու կարիք
- ավելի քան մեկ շաբաթ տևող արյունահոսություն
- սովորականից ավելի մեծ արյան մակարդուկի կտորտանքների հոսում
- առատ դաշտանային արյունահոսությունը խաթարում կամ սահմանափակում է առօրյա գործերը
- սակավարյունության (անեմիա) նշաններ, օրինակ՝ հոգնածություն, թուլություն կամ օդի պակասի զգացում։
Ե՞րբ դիմել բժշկին
Մինչև ձեր հերթական բժշկական այցը, դիմեք ձեր բժշկին, եթե ունեք՝
- առատ հեշտոցային արյունահոսություն, երբ ստիպված եք անեբ ժամը մեկ առնվազն մեկ միջադիր կամ տամպոն փոխել, որը շարունակվում է ավելի քան 2 ժամ
- դաշտանից դուրս արյունահոսություն
- անկանոն հեշտոցային արյունահոսություն
- դաշտանադադարից (մենոպաուզա, կլիմաքս) հետո ցանկացած տիպի հեշտոցային արյունահոսություն։
Հոդվածը վերանայվել է՝ 11-04-2021