Գրադարան

Միտրալ փականի պրոլապս

Միտրալ փականի պրոլապս

Time Read 1 րոպե

Միտրալ փականի պրոլապսը սրտի փականային հիվանդության մի տեսակ է, որն ազդում է ձախ սրտի փորոքների միջև ընկած փականի վրա:

Միտրալ կամ երկփեղկ փականի կափույրները (փեղկեր) ճկուն են։ Երբ սիրտը կծկվում է, դրանք պարաշյուտի պես ուռչում են հետ (պրոլապս)՝ դեպի սրտի ձախ վերին խոռոչ (ձախ նախասիրտ):

Միտրալ փականի պրոլապսը երբեմն հանգեցնում է փականի միջով արյան հետադարձ արտահոսքի դեպի ձախ նախասիրտ՝ մի վիճակ, որը կոչվում է միտրալ փականի ռեգուրգիտացիա (հետհոսք):

Սովորաբար, միտրալ փականի պրոլապսը կյանքին վտանգ չի ներկայացնում և չի պահանջում բուժում կամ ապրելակերպի փոփոխություն: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են դեղորայքի կամ վիրահատության կարիք ունենալ, հատկապես, եթե պրոլապսն առաջացնում է ծանր ռեգուրգիտացիա:

Միտրալ փականի պրոլապսը նկարագրելու այլ անվանումներից են՝

  • Բարլոուի համախտանիշ
  • կտտոց-աղմուկի համախտանիշ
  • ճկուն փականի համախտանիշ
  • միտրալ պրոլապս
  • միտրալ փականի միքսոմատոզ հիվանդություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-11-2023 վերանայվել է՝ 18-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով