Գրադարան

Միտրալ փականի պրոլապս․ ինքնօգնություն

Միտրալ փականի պրոլապս․ ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Եթե ունեք միտրալ փականի պրոլապս, ձեր բժիշկները կարող են առաջարկել կանոնավոր այցեր և ստուգումներ՝ վերահսկելու ձեր վիճակը:

Կարևոր է նաև, որ քայլեր ձեռնարկեք ձեր սիրտն առողջ պահպանելու համար:

  • Ընտրեք սրտի համար առողջարար սննդակարգ. կերեք տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն: Ընտրեք անյուղ կամ ցածր յուղայնության կաթնամթերք, թռչնեղեն, ձկնեղեն և ամբողջահատիկ ձավարեղեն: Խուսափեք հագեցած և տրանս-ճարպերից, ինչպես նաև աղի և շաքարի ավելցուկից:
  • Պահպանեք առողջ քաշը. եթե ունեք ավելցուկային քաշ կամ գիրություն, ձեր բժիշկը կարող է տալ խորհուրդներ, թե ինչպես անվնաս կերպով ազատվեք հավելյալ կիլոգրամներից:
  • Կատարեք կանոնավոր վարժանքներ․ միտրալ փականի պրոլապսով մարդկանց մեծ մասը կարող է առանց սահմանափակումների անել առօրյա ֆիզիկական գործերը: Նպատակ դրեք ձեր ամենօրյա գործերում ներառել մոտ 30 րոպե ֆիզիկական ակտիվություն, օրինակ՝ արագ քայլք: Եթե միտրալ փականի պրոլապսն առաջացնում է ծանր ռեգուրգիացիա, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ֆիզիկական վարժանքների որոշակի սահմանափակումներ:
  • Կառավարեք սթրեսը. ավելի շատ ֆիզիկական վարժանքներ կատարելը, այլ մարդկանց հետ շփվելը և գիտակցվածության մեթոդը սթրեսի կրճատման մի քանի տարբերակներ են:
  • Խուսափեք ծխախոտից. եթե ծխում եք, թողեք։ Հարցրեք ձեր բժշկին այն միջոցների մասին, որոնք կօգնեն ձեզ թողնել ծխելը:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 21-11-2023 վերանայվել է՝ 21-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով