Գրադարան

Միտրալ փականի պրոլապս․ ախտանիշներ

Միտրալ փականի պրոլապս․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Միտրալ փականի պրոլապսի գանգատներն ու ախտանշանները կապված են փականով հետ հոսող արյան քանակի հետ:

Միտրալ փականի պրոլապսի ախտանիշները կարող են տարբեր անձանց մոտ խիստ տարբերվել: Այս վիճակն ունեցող բազմաթիվ մարդիկ որևէ ախտանիշ չեն նշում: Այլ մարդիկ կարող են գանգատվել թեթև ախտանիշներից, որոնք աստիճանաբար ծանրանում են:

Միտրալ փականի պրոլապսի ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝

  • արագացած կամ անկանոն սրտազարկ (առիթմիա)
  • գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
  • դժվարաշնչություն կամ շնչարգելություն (հևոց), հատկապես՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կամ հորիզոնական պառկելիս
  • հոգնածություն:

Ե՞րբ այցելել բժշկին

Եթե ունեք միտրալ փականի պրոլապսի ախտանշաններ, պայմանավորվեք ձեր բժշկի հետ արտահերթ այցի համար: Նկատի ունեցեք, որ բազմաթիվ այլ առողջական խնդիրներ կարող են առաջացնել նմանատիպ ախտանիշներ:

Եթե հանկարծակի կամ անսովոր կրծքավանդակի շրջանում ցավեր ունեք կամ կարծում եք, որ սրտամկանի ինֆարկտ եք տանում, առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Եթե ձեզ մոտ ախտորոշվել է միտրալ փականի պրոլապս, դիմեք ձեր բժշկին, եթե նկատում եք ձեր ախտանիշների վատթարացում:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-11-2023 վերանայվել է՝ 19-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով