Գրադարան

Միտրալ փականի ռեգուրգիտացիա

Միտրալ փականի ռեգուրգիտացիա

Time Read 1 րոպե

Միտրալ փականի ռեգուրգիտացիան (հետհոսք) սրտի փականային հիվանդության ամենատարածված տեսակն է:

Այս դեպքում ձախ սրտի խոռոչների՝ ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև գործող երկփեղկ կամ միտրալ փականը լիարժեք չի փակվում, որի հետևանքով արյունը հետ է հոսում փականի միջով: Եթե արյան հետհոսքը ծանր է, բավարար քանակի արյուն չի հոսում սրտի խոռոչներով կամ դեպի օրգանիզմի մնացած շրջաններ: Միտրալ փականի ռեգուրգիտացիան կարող է առաջացնել խիստ հոգնածության զգացում կամ շնչարգելություն:

Միտրալ փականի ռեգուրգիտացիայի այլ անվանումներն են՝

  • միտրալ ռեգուրգիտացիա (հետհոսք)
  • միտրալ անբավարարություն
  • միտրալ անկարողություն:

Միտրալ փականի ռեգուրգիտացիայի բուժումը կարող է ներառել կանոնավոր բժշկական այցեր և ստուգումներ, դեղամիջոցներ կամ վիրահատություն: Հնարավոր է, որ բուժման կարիք չունենաք, եթե վիճակը թեթև է:

Միտրալ փականի ծանր ռեգուրգիտացիան հաճախ պահանջում է սրտի կաթետերիզացիա կամ սրտի վիրահատություն՝ միտրալ փականը վերականգնելու կամ փոխարինելու համար: Առանց պատշաճ բուժման, միտրալ փականի ծանր ռեգուրգիտացիան կարող է առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ կամ սրտային անբավարարություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-11-2023 վերանայվել է՝ 18-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով