Գրադարան
Միտրալ փականի ռեգուրգիտացիա. ախտանիշներ

1 րոպե
Միտրալ փականի ռեգուրգիտացիան (միտրալ անբավարարությունը) հաճախ ունի թեթև ընթացք և դանդաղ է զարգանում:
Որոշ մարդիկ երկար տարիներ ախտանիշներ չեն նշում:
Այնուամենայնիվ, երբեմն միտրալ փականի ռեգուրգիտացիան արագ է զարգանում: Սա կոչվում է սուր միտրալ փականի ռեգուրգիտացիա կամ սուր միտրալ անբավարարություն:
Հոգնածությունը միտրալ փականի ռեգուրգիտացիայի տարածված, սակայն ոչ առանձնահատուկ ախտանիշ է: Միտրալ փականի ռեգուրգիտացիայի այլ ախտանիշներից են՝
- անկանոն սրտազարկ, որը կոչվում է առիթմիա
- շնչարգելություն և հևոց, հատկապես պառկած վիճակում
- արագացած, ուժեղ բաբախումով կամ թրթռումով ուղեկցող սրտազարկ, որը կոչվում է սրտխփոց
- այտուցված ոտնաթաթեր կամ կոճեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք միտրալ փականի ռեգուրգիտացիայի կամ միտրալ անբավարարության ախտանիշներ, պայմանավորվեք ձեր բժշկի հետ արթահերթ այցի համար:
Բժիշկը կարող է ձեզ կարող են ուղղեգրել սրտի հիվանդությունների ոլորտում մասնագիտացած բժշկի՝ սրտաբանի խորհրդատվության:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-11-2023 վերանայվել է՝ 18-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: