Չբուժված միտրալ փականի ստենոզը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
- Անկանոն սրտազարկեր (առիթմիաներ). սրտի անկանոն կծկումները կոչվում են առիթմիաներ: Միտրալ փականի ստենոզը կարող է առաջացնել սրտի անկանոն և քաոսային ռիթմ, որը կոչվում է նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա): Առիթմիայի այս տեսակը միտրալ ստենոզի տարածված բարդությունն է: Ռիսկը մեծանում է տարիքի և ավելի ծանր ստենոզի հետ:
- Արյան մակարդուկներ (թրոմբ). անկանոն սրտազարկը, որը կապված է միտրալ փականի ստենոզի հետ, կարող է սրտի խոռոչներում առաջացնել արյան մակարդուկներ: Եթե արյան մակարդուկը սրտից շարժվում է դեպի գլխուղեղ, կարող է զարգանալ ինսուլտ:
- Թոքային զարկերակներում բարձր արյան ճնշում. այս վիճակի բժշկական անվանումն է թոքային հիպերտենզիա: Սա կարող է առաջանալ, եթե նեղացած միտրալ փականը դանդաղեցնում կամ արգելափակում է արյան հոսքը: Արյան հոսքի նվազումը բարձրացնում է ճնշումը թոքային զարկերակներում: Սիրտը պետք է ավելի եռանդուն աշխատի, որ կարողանա արյունը մղել դեպի թոքային զարկերակներ:
- Աջակողմյան (աջփորոքային) սրտային անբավարարություն. արյան հոսքի շեղումները և թոքային զարկերակներում բարձր ճնշումը ծանրաբեռնում են սիրտը։ Սիրտը պետք է ավելի ծանրաբեռնված աշխատի, որ կարողանա արյունը մղել դեպի սրտի աջակողմյան խոռոչներ: Լրացուցիչ ծանրաբեռնվածությունն ի վերջո հանգեցնում է սրտի մկանների թուլացման և անբավարարության:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024