Գրադարան

Վարակային մոնոնուկլեոզ. պատճառներ

Վարակային մոնոնուկլեոզ. պատճառներ

Time Read 1 րոպե

Մոնոնուկլեոզի ամենատարածված պատճառը Էպշտեյն-Բարի վիրուսն է, սակայն այլ վիրուսներ, ինչպիսին է ցիտոմեգալովիրուսը, նույնպես կարող են առաջացնել նմանատիպ ախտանիշներ:

Էպշտեին-Բարի վիրուսը հայտնի է որպես հերպես վիրուս 4 և պատկանում է հերպես վիրուսների ընտանիքին:

Այս վիրուսը տարածվում է թքի միջոցով, և դուք կարող եք վարակվել այն համբուրվելուց կամ ուտելիք կամ խմիչք օգտագործելուց: Տարածումը կարող է տեղի ունենալ այնպիսի պարագաներից, ինչպիսիք են՝ խմելու բաժակները կամ ատամի խոզանակները: Բնակչության մոտ 95% -ը մինչև 40 տարեկանը շփվում է վիրուսի հետ, սակայն իրականում վարակվում է դեռահասների միայն 15-20%-ը և երիտասարդ չափահասների մոտ 40%-ը:

Վարակը մեկ ուրիշին փոխանցելու հավանականությունն առավելագույնն է վարակվելուց հետո առաջին վեց շաբաթների ընթացքում։

Չնայած մոնոնուկլեոզի ախտանշաններն առաջացնում են անհարմարություն, վարակն ինքնուրույն անցնում է առանց երկարաժամկետ հետևանքների: Չափահասների մեծ մասը ենթարկվել է Էպշտեյն-Բարրի վիրուսին և հակամարմիններ է կուտակել: Սա նշանակում է, որ նրանք ունեն իմունիտետ են և չեն հիվանդանա մոնոնուկլեոզով:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2023 վերանայվել է՝ 21-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով