Վարակային մոնոնուկլեոզի ախտանիշները տարբեր են՝ տարիքից կախված։
Մոնոնուկլեոզի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- հոգնածություն
- կոկորդի ցավ, որը, հնարավոր է, սխալ ախտորոշվի որպես ստրեպտոկոկային կոկորդ, որը չի լավանում հակաբիոտիկներով բուժումից հետո
- ջերմություն
- պարանոցի և թևատակերի ավշային հանգույցների այտուցվածություն
- այտուցված նշագեղձեր
- գլխացավ
- մաշկի ցան
- փափուկ, այտուցված փայծաղ (սպլենոմեգալիա):
Վիրուսն ունի մոտ չորսից վեց շաբաթ գաղտնի (ինկուբացիոն) շրջան, թեև փոքր երեխաների մոտ այդ շրջանը կարող է ավելի կարճ տևել: Գաղտնի շրջանը վերաբերում է այն բանին, թե որքան ժամանակ է առաջացել ձեր ախտանիշները վիրուսի հետ շփումից հետո: Գանգատներն ու ախտանիշները, ինչպիսիք են ջերմությունը և կոկորդի ցավը, սովորաբար նվազում են մի քանի շաբաթվա ընթացքում: Սակայն, հոգնածությունը, մեծացած ավշային հանգույցները և փայծաղի այտուցը կարող են տևել մի քանի շաբաթ ավելի երկար:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե դուք զգում եք վերը նշված ախտանիշները, կարող եք ունենալ մոնոնուկլեոզ:
Եթե ձեր ախտանիշներն ինքնուրույն չեն բարելավվում մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024