Գրադարան
Վարակային մոնոնուկլեոզ. ախտորոշում

1 րոպե
Մոնոնուկլեոզն ախտորոշվում է ֆիզիկական քննության և արյան թեստերի միջոցով:
Ֆիզիկական քննություն (բուժզննում)
Ձեր բժիշկը կարող է կասկածել մոնոնուկլեոզ՝ ելնելով ձեր գանգատներից և ախտանիշներից, դրանց տևողությունից և ֆիզիկական քննությունից: Նա կփնտրի այնպիսի նշաններ, ինչպիսիք են այտուցված ավշային հանգույցները, նշագեղձերը, լյարդը կամ փայծաղը, և կգնահատի, թե ինչպես են այդ նշանները կապված ձեր նկարագրած ախտանիշների հետ:
Արյան թեստեր
- Հակամարմինների թեստեր. եթե լրացուցիչ հաստատման անհրաժեշտություն կա, կարող է կատարվել մոնոսպոտային թեստ՝ ստուգելու ձեր արյունը Էպշտեյն-Բար վիրուսի հակամարմինների համար: Այս սքրինինգային թեստը արդյունքները տալիս է մեկ օրվա ընթացքում։ Սակայն այն կարող է չհայտնաբերել վարակը հիվանդության առաջին շաբաթվա ընթացքում: Մեկ այլ հակամարմինների թեստը պահանջում է ավելի երկար արդյունքի ժամանակ, սակայն կարող է հայտնաբերել հիվանդությունը նույնիսկ ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին շաբաթվա ընթացքում:
- Արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) հաշվարկ. ձեր բժիշկը կարող է օգտագործել արյան այլ թեստեր՝ արյան սպիտակ բջիջների մի տեսակի՝ լիմֆոցիտների կամ ոչ նորմալ տեսք ունեցող լիմֆոցիտների քանակի բարձրացման համար: Արյան այս թեստերը չեն հաստատի մոնոնուկլեոզը, սակայն դրանք կարող են ենթադրել մոնոնուկլեոզի առկայությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2023 վերանայվել է՝ 21-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: