Մոնոնուկլեոզի բարդությունները երբեմն կարող են լուրջ լինել:
Փայծաղի մեծացում
Մոնոնուկլեոզը կարող է առաջացնել փայծաղի մեծացում, որը կոչվում է սպլենոմեգալիա։ Ծայրահեղ դեպքերում ձեր մեծացած փայծաղը կարող է պատռվել՝ առաջացնելով սուր, հանկարծակի ցավ ձեր որովայնի վերին հատվածի ձախ մասում (ձախ թուլակող): Եթե նման ցավ է առաջանում, անհապաղ դիմեք բժշկի, քանի որ հնարավոր է, որ շատպ վիրահատության կարիք ունենաք:
Լյարդային խնդիրներ
Կարող են նաև առաջանալ ձեր լյարդի հետ կապված խնդիրներ:
- Հեպատիտ. ձեզ մոտ կարող է զարգնալ լյարդի թեթև բորբոքում (հեպատիտ):
- Դեղնուկ. ժամանակ առ ժամանակ առաջանում է նաև մաշկի և աչքերի սպիտակենու դեղնություն:
Ավելի հազվադեպ բարդություններ
Մոնոնուկլեոզը նաև կարող է հանգեցնել ավելի քիչ տարածված բարդությունների:
- Սակավարյունություն (անեմիա). արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) և հեմոգլոբինի նվազում, որն այդ բջիջներում երկաթով հարուստ սպիտակուց է և իրականացնում է թթվածնի տեղափոխումը թոքերից դեպի օրգանիզմի բոլոր հյուսվածքներն ու օրգանները:
- Թրոմբոցիտոպենիա. արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) ցածր քանակություն` արյան բջիջներ, որոնք մասնակցում են մակարդմանը:
- Սրտային խնդիրներ. հազվադեպ, մոնոնուկլեոզը կարող է հանգեցնել սրտամկանի բորբոքման (միոկարդիտ):
- Նյարդային համակարգի բարդություններ. օրինակներից են՝ ուղեղապատյանի բորբոքում (մենինգիտ), ուղեղանյութի բորբոքում (էնցեֆալիտ) և Գիյեն-Բարեի համախտանիշ:
- Այտուցված նշագեղձեր, որոնք կարող են արգելափակել շնչառությունը:
Էպշտեյն-Բարի վիրուսը կարող է շատ ավելի ծանր հիվանդություններ առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ: Թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ կարող են ներառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով կամ օրգանների փոխպատվաստումից հետո իմունիտետը ճնշելու դեղեր ընդունող մարդկանց:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024