Գրադարան
Վարակային մոնոնուկլեոզ

1 րոպե
Վարակային մոնոնուկլեոզը կամ պարզապես մոնոնուկլեոզը (կարճ՝ «մոնո») հաճախ անվանում են համբույրի հիվանդություն:
Մոնոնուկլերոզ առաջացնող վիրուսը (Էպշտեյն-Բար վիրուս) տարածվում է թքով: Դուք կարող եք վարակվել համբուրվելու միջոցով, սակայն վիրուսը նաև կարող է փոխանցվել ձեզ, եթե համատեղ օգտագործեք բաժակ կամ սննդի պարագաներ մեկի հետ, ով ունի մոնոնուկլեոզ: Այնուամենայնիվ, մոնոնուկլեոզը այնքան վարակիչ չէ, որքան որոշ վարակներ, ինչպիսին է մրսածությունը (սուր շնչառական վիրուսային վարակ):
Դուք, ամենայն հավանականությամբ, կունենաք մոնոնուկլեոզ` իր բոլոր գանգատներով և ախտանիշներով, եթե դեռահաս եք կամ երիտասարդ չափահաս: Մանկահասակ երեխաները սովորաբար ունենում են ավելի քիչ ախտանիշներ, և վարակը հաճախ չի ախտորոշվում:
Եթե ունեք մոնոնուկլեոզ, կարևոր է զգուշանալ որոշ բարդություններից, ինչպիսիք են փայծաղի մեծացումը: Հանգիստը և բավականաչափ հեղուկները վերականգնման բանալին են:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-06-2018 վերանայվել է՝ 21-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: