Գրադարան
Վարակային մոնոնուկլեոզ. կանխարգելում

1 րոպե
Մոնոնուկլեոզի հարուցիչը՝ Էպշտեյն-Բարի վիրուսը տարածվում է թքի միջոցով:
Եթե վարակված եք, կարող եք նպաստել վիրուսի տարածման և ուիշներին վարակելու կանխարգելմանը՝ չհամբուրելով նրանց և համատեղ չօգտագործելով ուտելիքը, սպասքը, բաժակները և պարագաները՝ մինչև ձեր ջերմության նորմալացումից մի քանի օր հետո, և նույնիսկ ավելի երկար, եթե հնարավոր է: Եվ հիշեք, որ պետք է պարբերաբար լվանալ ձեռքերը՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Էպշտեյն-Բարի վիրուսը կարող է պահպանվել ձեր թքի մեջ վարակվելուց հետո ամիսներ շարունակ: Հարցրեք ձեր բժշկն, թե երբ կարող եք վերադառնալ սովորական առօրյա կյանքին։
Մոնոնուկլեոզի կանխարգելման համար պատվաստանյութ գոյություն չունի:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-06-2018 վերանայվել է՝ 21-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: