Միոկարդիտը կարող է զարգանալ վարակների, որոշ դեղերի և քիմիական նութերի ազդեցության կամ ընդհանուր բորբոքում առաջացնող հիվանդությունների պատճառով:
Այնուամենայնիվ, հաճախ որևէ հստակ պատճառ չի հայտնաբերվում:
Միոկարդիտի հնարավոր պատճառները ներկայացվում են ստորև:
- Վիրուսներ. բազմաթիվ վիրուսներ կապված են միոկարդիտի զարգացման հետ, ներառյալ՝ ընդհանուր մրսածության (ադենովիրուս), COVID-19, հեպատիտներ B և C, պարվովիրուս (սովորաբար՝ երեխաների մոտ, առաջացնում է թույլ ցանավորում և կոչվում «հինգրերորդ հիվանդություն») և հասարակ հերպեսի վիրուս: Ստամոքսաղիքային վարակները (էխովիրուսներ), մոնոնուկլեոզը (Էպշտեյն-Բարրի վիրուս) և Գերմանի կարմրուկները (ռուբելլա) նույնպես կարող են առաջացնել միոկարդիտ: Միոկարդիտը նաև կարող է պատճառվել ՄԻԱՎ-ով՝ ՁԻԱՀ առաջացնող վիրուսով:
- Բակտերիաներ. միոկարդիտ առաջացնող բակտերիաներից են՝ ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր և դիֆտերիա ու Լայմի հիվանդություն հարուցող բակտերիաներ:
- Մակաբույծներ. այս խմբից են Trypanosoma cruzi-ին և տոքսոպլազման: Որոշ մակաբույծներ փոխանցվում են միջատների միջոցով և կարող են առաջացնել Չագասի հիվանդություն (ավելի տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում):
- Սնկիկներ. սնկիկային վարակը կարող է առաջացնել միոկարդիտ, հատկապես թուլացած իմունային համակարգով մարդկանց շրջանում: Մասնավորապես, միոկարդիտի հետ կապված են խմորասնկային վարակները, ինչպիսին է կանդիդան, բորբոսասնկերը, ինչպիսին է ասպերգիլլան և հիստոպլազման, որը հաճախ հայտնաբերվում է թռչունների թքում:
Միոկարդիտը նաև կարող է պատճառվել հետևյալ վիճակներից:
- Որոշ դեղամիջոցներ կամ թմրամիջոցներ (դեղերից առաջացած միոկարդիտ). այս խումբը ներառում է քաղցկեղի բուժման դեղերը, հակաբիոտիկները (օրինակ՝ պենիցիլին և սուլոնամիդներ), որոշ հակացնցումային դեղերը և կոկաինը:
- Քիմիական նյութեր կամ ճառագայթում. ածխածնի մոնոքսիդի (շմոլ գազ) ազդեցությանը ենթարկվելը և ճառագայթումը երբեմն կարող են առաջացնել սրտամկանի բորբոքում:
- Այլ բորբոքային խանգարումներ. միոկարդիտ առաջացնող հիվանդություններից են համակարգային կարմիր գայլախտը (լուպուս), Վեգեների գրանուլոմատոզը, հսկա-բջջային արտերիտը և Տակայասուի արտերիտը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-01-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024