Միոկարդիտի վաղ ախտորոշուը կարևոր է երկարաժամկետ սրտային վնասումը կանխարգելելու համար։
Միոկարդիտն ախտորոշելիս բժիշկը սովորաբար զննում է ձեզ և ստեթոսկոպով լսում ձեր սիրտը:
Արյան թեստերը և պատկերային հետազոտությունները կարող են նշանակվել գնահատելու ձեր սրտի առողջական վիճակը: Պատկերային հետազոտությունները կարող են օգնել միոկարդիտի հաստատմանը և ծանրության աստիճանի սահմանմանը:
- Արյան թեստեր. արյան թեստերը սովորաբար նշանակվում են՝ ստուգելու սրտամկանի ինֆարկտի, բորբոքման և վարակի ազդանշանները: Սրտային ֆերմենտների թեստը կարող է ստուգել սրտամկանի վնասման հետ կապված սպիտակուցները: Հակամարմինների արյան թեստը կարող է օգնել որոշելու, թե արդյոք ունեք միոկարդիտի հետ կապված վարակ:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). սա արագ և անցավ հետազոտություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է սիրտը բաբախում: ԷՍԳ–ի միջոցով բժիշկը կարող է որոշել, թե արդյոք ունեք անկանոն սրտազարկ (առիթմիաներ):
- Կրծքավանդակի ռենտգեն. կրծքավանդակի ռենտգենը ներկայացնում է սրտի և թոքերի չափերն ու ձևը: Այն նաև ցույց է տալիս, թե արդյոք սիրտը շրջապատող հեղուկը կապված է սրտային անբավարարության հետ:
- Էխոսրտագրություն. գերձայնի ալիքները ստեղծում են բաբախող սրտի ռեալ ժամանակի մեջ պատկերներ: Այն կարող է ցույց տալ սրտի չափերը և սրտով ու սրտի փականներով արյան հոսքերը: Էխոսրտագրությունը նաև կարող է օգնել սիրտը շրջապատող հեղուկի հայտնաբերմանը:
- Սրտի կաթետերիզացիա և սրտամկանի բիոպսիա. սրտամկանի նմուշի բիոպսիան օգնում է ախտորոշելու սրտամկանի բորբոքումը կամ վարակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-01-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024