Սորովաբար միոկարդիտը լավանում է առանց կայուն բարդությունների:
Այնուամենայնիվ, ծանր միոկարդիտը կարող է անդառնալիորեն վնասել սրտամկանը:
Միոկարդիտի հնարավոր բարդությունները սրանք են:
- Սրտային անբավարարություն. չբուժված միոկարդիտը կարող է վնասել սրտամկանը՝ բերելով մի վիճակի, երբ սիրտը չի կարողանում լավ արտամղել արյունը: Ծանր դեպքերում միոկարդիտի հետ կապված սրտային անբավարարությունը կարող է առաջացնել փորոքային օժանդակող սարքի տեղադրման կամ սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն:
- Սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ. եթե վնասված սրտամկանի պատճառով սիրտը չի կարողանում ամբողջապես արտաղմել արյունը, վերջինս մնում է խոռոչներում և կարող է առաջացնել մակարդուկներ: Սրտամկանի ինֆարկտ զարգանում է, եթե մակարդուկը խցանում է սրտի (պսակային) զարկերակներից մեկնումեկը: Իշեմիկ ինսուլտ կարող է զարգանալ, եթե մակարդուկը սրտից բարձրանա վերև և խցանի գլխուղեղը սնուցող զարկերակը:
- Արագացած կամ անկանոն սրտազարկ (առիթմիաներ). սրտամկանի վնասումը կարող է փոփոխել սրտազարկի բնույթը: Որոշ առիթմիաներ բարձրացնում են ինսուլտի ռիսկը:
- Հանկարծամահություն. որոշ տեսակի ծանր առիթմիաները կարող են բերել սրտազարկի դադարեցման (հանկարծակի սրտի կանգ): Սա անհետաձգելի բուժօգնություն պահանջող մահաբեր վիճակ է (սրտային հանկարծամահություն):
Հոդվածը հրապարակվել է՝ 18-01-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024