Միոկարդիտ. ինքնօգնություն
18-01-2023
1 րոպե

Հանգիստը և սրտի ծանրաբեռնվածության կրճատումը միոկարդիտից վերականգնման կարևոր բաղադրիչներն են:
Եթե ունեք կամ ունեցել եք միոկարդիտ, հարցրեք բժշկին, թե որ չափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է ձեզ համար անվտանգ:
Եթե ունեք միոկարդիտ, խուսափեք մրցակցային մարզաձևերց առնվազն 3-6 ամսվա ընթացքում:
Առողջ ապրելակերպին հետևելը խիստ կարևոր է միոկարդիտի բուժման և վերականգնման համար: Փորձեք սրտի առողջական վիճակը բարելավող հետևյալ քայլերը՝
- սահմանափակեք աղը
- մի օգտագործեք կամ սահմանափակեք ալկոհոլը
- մի ծխեք կամ, եթե ծխող եք, օր առաջ ձերբազատվեք ծխախոտից:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ նաև քչացնեք հեղուկները (ջուր և այլն):
Հոդվածը վերանայվել է՝ 24-01-2023