Գրադարան
Միոկարդիտ. կանխարգելում

1 րոպե
Միոկարդիտի առանձնահատուկ կանխարգելում գոյություն չունի:
Այնուամենայնիվ, այս քայլերը կարող են օգնել սրտամկանի բորբոքում առաջացնող բազմաթիվ վարակների կանխարգելմանը:
- Խուսափեք վատառողջ մարդկանց հետ սերտ շփումներից. հեռու մնացեք գրիպի կամ մեկ այլ շնչառական հիվանդության ախտանիշներով մարդկանցից, քանի դեռ նրանք չեն առողջացել: Եթե ունեք վիրուսային վարակին բնորոշ գանգատներ, փորձեք չվարակել այլ անձանց:
- Կանոնավոր լվացեք ձեր ձեռքերը. հաճախակի ձեռքերը լվանալը վարակների մեծ մասը նախականխելու և դրանք չտարածելու լավագույն ուղիներից մեկն է:
- Խուսափեք ռիսկային վարքագծերից. ՄԻԱՎ-ով պայմանավորված սրտամկանի ինֆարկտի հավանականությունը կրճատելու համար ձեր սեռական կյանքը դարձրեք անվտանգ և մի՛ օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ:
- Ստացեք խորհուրդ տրվող պատվաստումները. ժամանակին ստացեք բժշկի կողմից խորհուրդ տրվող պատվաստումները, այդ թվում՝ COVID-19-ի, գրիպի և կարմրախտի դեմ, որոնք կարող են բարդանալ միոկարդիտով: Զրուցեք բժշկի հետ յուրաքանչյուր պատվաստանյութի հետ կապված օգուտների և հնարավոր ռիսկերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-01-2023 վերանայվել է՝ 16-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: