Գրադարան

Միոկարդիտ (սրտամկանի բորբոքում)

Միոկարդիտ (սրտամկանի բորբոքում)

Time Read 1 րոպե

Միոկարդիտը սրտամկանի (միոկարդիում) բորբոքումն է:

Այն նաև հայտնի է որպես բորբոքային կարդիոմիոպաթիա:

Բորբոքումը կարող է թուլացնել սրտի արյունն արտամղող ունակությունը: Միոկարդիտը կարող է առաջացնել կրծքավանդակային (սրտի շրջանի) ցավեր, շնչարգելություն և հևոց, ինչպես նաև արագացած կամ անկանոն սրտի ռիթմ (առիթմիա):

Վիրուսային վարակը միոկարդիտի պատճառներից մեկն է: Երբեմն դեղամիջոցի առաջացրած ռեակցիան կամ ընդհանուր բորբոքային հիվանդությունը նույնպես բերում են միոկարդիտի:

Ծանր միոկարդիտը կարող է սիրտն այնքան թուլացնել, որ օրգանիզմի մյուս օրգաններն ու հյուսվածքները չստանան բավարար արյուն (սրտային անբավարարության): Սրտում կարող են ձևավորվել մակարդուկներ՝ բերելով իշեմիկ ինսուլտի կամ սրտամկանի ինֆարկտի:

Միոկարդիտի բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ, միջամտություններ կամ վիրահատություններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-05-2018 վերանայվել է՝ 01-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով