Գրադարան

Միոկարդիտ. ախտանիշներ

Միոկարդիտ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Վաղ միոկարդիտով որոշ մարդիկ գանգատներ չեն նշում: Մյուսներն ունեն թեթև ախտանիշներ:

Միոկարդիտի ամենատարածված ախտանիշներից են՝

  • կրծքավանդակի ցավ
  • թուլություն և հոգնածություն
  • ոտքերի, սրունք-թաթային շրջանի և ոտնաթաթերի այտուց
  • հաճախացած կամ անկանոն սրտազարկ (առիթմիաներ)
  • օդի պակաս և հևոց՝ հանգիստ վիճակում կամ ֆիզիկական ակտիվության ընթացքում
  • գլխապտույտ և ուշագնաց լինելու զգացում
  • գրիպանման ախտանիշներ՝ գլխացավ, մարմնի կոտրտվածություն, հոդացավ, ջերմություն կամ ըմպանացավ:

Երբեմն միոկարդիտի ախտանիշները նմանվում են սրտամկանի ինֆարկտի նշաններին: Բոլոր դեպքերում, եթե ունեք սրտի շրջանի անբացատրելի ցավ և շնչարգելություն, դիմեք անհետաձգելի բուժօգնության:

Միոկարդիտը երեխաների մոտ

Երբ երեխայի մոտ զարգանում է միոկարդիտ, առաջանում են հետևյալ ախտանիշները՝

  • դժվարաշնչություն
  • կրծքավանդակային ցավ
  • ուշագնացություն
  • ջերմություն
  • հաճախացած շնչառություն
  • հաճախացած կամ անկանոն սրտազարկ (առիթմիաներ):

Ե՞րբ դիմել բժշկին

Կապ հաստատեք բժշկի հետ, եթե ունեք միոկարդիտի ախտանիշներ: Դրանք կարող են նմանվել սրտամկանի ինֆարկտի գանգատներին: Անհապաղ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք անբացատրելի կրծքավանդակային ցավ, հաճախացած սրտազարկ կամ հևոց:

Եթե ախտանիշները ծանր են, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-01-2023 վերանայվել է՝ 16-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով