Գրադարան
Կարճատեսություն. բարդություններ

1 րոպե
Կարճատեսությունը կապված է տարբեր բարդությունների հետ՝ թեթից մինչև ծանր:
- Դպրոցական վատ փորձառություններ. կարճատեսություն կամ տեսողության այլ խնդիրներ ունեցող երեխաները կարող են առնչվել կարդալու կամ այլ ակադեմիական հմտությունների զարգացման հետաձգման, սոցիալական փոխհարաբերությունների հետ կապված դժվարությունների և վատ ինքնագնահատականի խնդիրների հետ:
- Կյանքի որակի նվազեցում. չշտկված կարճատեսությունը կարող է խանգարել ձեզ, որ լավ կատարեք առօրյա առաջադրանքներն ու խնդիրները կամ հաճույք ստանաք զբաղմունքներից:
- Աչքերի լարվածություն և հոգնածություն. չշտկված կարճատեսությունը կարող է առաջացնել աչքերի մշտական լարվածություն և գլխացավեր:
- Անվտանգության հետ կապված խնդիրներ. ձեր և այլ մարդկանց անվտանգությունը կարող է վտանգվել, եթե ունեք չուղղված տեսողության խնդիր: Սա կարող է հատկապես լուրջ բնույթ ստանալ, եթե մեքենա եք վարում կամ աշխատում եք ծանր տեխնիկայով:
- Աչքերի հետ կապված այլ խնդիրներ. ծանր կարճատեսությունը մեծացնում է ցանցաթաղանթի շերտազատման, գլաուկոմայի, կատարակտի և աչքի այլ լուրջ հիվանդությունների կամ տեսողության կորստի զարգացման ռիսկը: Սա կոչվում է չարորակ կարճատեսություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-07-2023 վերանայվել է՝ 20-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: