Գրադարան
Կարճատեսություն. ինքնօգնություն

1 րոպե
Քայլերը, որոնք կարող եք ձեռնարկել ձեր աչքերի լավ առողջությանը և տեսողությանը նպաստելու համար, ներառում են հետևյալը:
- Կանոնավոր ստուգեք ձեր աչքերն ու տեսողությունը:
- Պաշտպանեք ձեր աչքերը արևից:
- Մարզական գործունեության կամ աշխատանքի ժամանակ կրեք պաշտպանիչ ակնոց՝ խուսափելու աչքերի պատահական վնասվածքներից:
- Կարդալիս և աշխատելիս ապահովեք լավ լուսավորություն:
- Կրեք ճիշտ ընտրված (ակնաբույժի կողմից նշանակված) ուղղիչ ոսպնյակներ՝ ակնոց կամ կոնտակտային լինզա:
- Հոգ տարեք դրանց խնամքի մասին այնպես, ինչպես հրահանգված է:
- Համակարգչով զբաղվելիս կամ այլ մոտիկից աշխատանք կատարելիս յուրաքանչյուր 20 րոպեն մեկ հանգստացրեք ձեր աչքերը ՝ 20 վայրկյան նայելով 20 ֆուտ հեռավորության վրա գտնվող ինչ-որ բանի:
- Կերեք առողջ սնունդ։
- Պարբերաբար կատարեք ֆիզիկական վարժանքներ կամ օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ եղեք։
- Վերահսկեք առողջական խնդիրները, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը կամ շաքարային դիաբետը, որոնք կարող են ազդել ձեր տեսողության վրա:
- Մի՛ ծխեք:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-07-2023 վերանայվել է՝ 19-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: