Կարճատեսությունն ախտորոշվում է աչքերի և տեսողության սովորական ստուգմամբ:
Ձեր ակնաբույժը կամ օկուլիստը, հավանաբար, կհարցնեն ձեր երեխայի կամ ձեր հիվանդության պատմության և օգտագործված դեղերի մասին:
Տեսողության սրության թեստ
Սա ստուգում է ձեր տեսողությունը հեռավորության վրա: Դուք ծածկում եք մեկ աչքը, և մասնագետը ձեզ խնդրում է կարդալ տարբեր չափերի տառերով կամ նշաններով աչքի աղյուսակ: Այնուհետեւ դուք նույնն եք անում մյուս աչքի համար: Մանկահասակ երեխաների համար նախատեսված աչքի աղյուսակներում պատկերված են հեշտ մեկնաբանվող նկարներ:
Ֆորոպտորի թեստ
Այս դեպքում դուք կարդում եք աչքի աղյուսակը՝ դիտելով սարքի միջով, որն ունի տարբեր ոսպնյակներ: Սա օգնում է որոշելու և ընտրելու տեսողության խնդիրները ճիշտ շտկող համապատասխան ոսպնյակը:
Այլ թեստեր
Ձեր ակնաբույժը կարող է անցկացնել այլ պարզ հետազոտությունները, որ ստուգի՝
- ձեր բբերի արձագանքը լույսին (բբային ռեակցիա)
- աչքերի շարժունակությունը
- կողմնային (ծայրամասային) տեսողությունը
- ներակնային ճնշումը
- եղջերաթաղանթի, բբերի, ոսպնյակների և կոպերի վիճակը:
Ներքին աչքի քննություն
Ակնաբույժը կարող է օգտագործել լույսի աղբյուր ունեցող հատուկ ոսպնյակներ, որ հետազոտի ձեր աչքերի ցանցաթաղանթի և տեսողական նյարդի վիճակը: Նա, ամենայն հավանականությամբ, կօգտագործի հատուկ աչքի կաթիլներ՝ ձեր բբերը լայնացնելու համար: Սա թույլ է տալիս, որ ակնաբույժն ավելի լավ զննի ձեր աչքի ներքին կառուցվածքները: Հետազոտությունից հետո որոշ ժամանակ կարող է բարձրանալ ձեր աչքերի լուսազգայունությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024