Կպչուն-սևեռուն խանգարման (ԿՍԽ) պատճառը լիովին պարզված չէ:
Հիմնական տեսությունները ներառում են հետևյալը:
- Կենսաբանություն. ԿՍԽ-ը կարող է լինել ձեր օրգանիզմի բնական քիմիայի (օրինակ՝ սերոտոնինի) կամ գլխուղեղի գործառույթների փոփոխությունների արդյունք:
- Գենետիկա. ԿՍԽ-ը կարող է ունենալ գենետիկ բաղադրիչ, սակայն կոնկրետ գեները դեռ պետք է նույնականացվեն:
- Ուսուցում. Կպչուն վախերը և սևեռուն վարքագիծը կարելի է սովորել ընտանիքի անդամներին հետևելուց կամ աստիճանաբար սովորել ժամանակի ընթացքում:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ԿՍԽ-ի զարգացման կամ առաջացման ռիսկը, ներառում են հետևյալը:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). այս խանգարումն ունեցող ծնողների կամ ընտանիքի այլ անդամների առկայությունը կարող է մեծացնել ԿՍԽ-ի զարգացման ռիսկը:
- Կյանքի սթրեսային իրադարձություններ. եթե դուք զգացել եք տրավմատիկ կամ սթրեսային իրադարձություններ, ձեր ռիսկը կարող է աճել: Այս ռեակցիան ինչ-ինչ պատճառներով կարող է առաջացնել ԿՍԽ-ին բնորոշ կպչուն մտքեր, ծեսեր (ռիտուալներ) և հուզական անհանգստություն:
- Հոգեկան առողջության այլ խանգարումներ. ԿՍԽ-ը կարող է կապված լինել հոգեկան առողջության այլ խանգարումների հետ, ինչպիսիք են տագնապային խանգարումները, դեպրեսիան, ապօրինի թմրամիջոցների չարաշահումը կամ տիկ-խանգարումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024