Գրադարան

Կպչուն-սևեռուն խանգարում. ինքնօգնություն

Կպչուն-սևեռուն խանգարում. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Կպչուն-սևեռուն խանգարումը (ԿՍԽ) քրոնիկ վիճակ է, ինչը նշանակում է, որ այն միշտ կարող է լինել ձեր կյանքի մի մասը:

Քանի դեռ մասնագետները զբաղված են ձեր ԿՍԽ-ի բուժմամբ, դուք կարող եք որոշ բաներ անել ինքներդ ձեզ համար՝ ձեր բուժման ծրագիրը կյանքի կոչելու ընթացքում:

  • Կիրառեք այն, ինչ սովորել եք. աշխատեք ձեր հոգեկան առողջության մասնագետի հետ՝ բացահայտելու այն մեթոդներն ու հմտությունները, որոնք օգնում են կառավարելու ախտանիշները և կանոնավոր կերպով կիրառեք դրանք:
  • Ընդունեք ձեր դեղամիջոցներն այնպես, ինչպես հրահանգված է. նույնիսկ եթե լավ եք զգում, դիմադրեք ձեր դեղերը բաց թողնելու ցանկացած գայթակղությանը: Եթե դադարեցնեք, ԿՍԽ-ի ախտանիշները, ամենայն հավանականությամբ, կվերադառնան:
  • Ուշադրություն դարձրեք նախազգուշական նշաններին. դուք և ձեր բժիշկը կարող եք հայտնաբերել խնդիրներ, որոնք կարող են առաջացնել ձեր ԿՍԽ-ի ախտանիշները: Կազմեք ծրագիր, որ իմանաք, թե ինչ անել, եթե ախտանիշները կրկնվեն: Կապվեք ձեր բժշկի կամ թերապևտի հետ, եթե նկատում եք որևէ փոփոխություն ախտանիշների կամ ձեր զգացողության մեջ:
  • Նախքան այլ դեղամիջոցներ ընդունելը ստուգեք. կապ հաստետեք ձեր բժշկի հետ, ով բուժում է ձեր ԿՍԽ-ը, նախքան այլ բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ ընդունելը կամ դեղատոմսի չպահանջող այլ դեղերի, վիտամինների, բուսական միջոցների կամ այլ հավելումների ընդունումը՝ հնարավոր բացասական փոխազդեցություններից խուսափելու համար:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2021 վերանայվել է՝ 16-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով