Skip to content
Կպչուն-սևեռուն խանգարում․ բարդություններ
26-04-2021
1 րոպե

Կպչուն-սևեռուն խանգարումը կարող է բերել տարբեր բարդությունների և հարակից խնդիրների:
Կպչուն-սևեռուն խանգարմանը բնորոշ խնդիրներից ու բարդություններից են՝
- ռիտուալ վարքագծերից ծագող ժամանակի կորուստ
- առողջական խնդիրներ, օրինակ՝ հաճախակի ձեռքերը լվանալուց պատճառված կոնտակտային դերմատիտ
- աշխատավայր կամ դպրոց հաճախելու կամ հանրային միջոցառումներին մասնակցելու դժվարություններ
- փոխհարաբերությունների խնդիրներ
- ընդհանուր առմամբ ցածր կյանքի որակ
- ինքնասպանության մտքեր և վարքագծեր:
Այնուամենայնիվ, վաղ և համարժեք բուժումը թույլ է տալիս տևական ժամանակ խուսափել այս խնդիրներից:
Հոդվածը վերանայվել է՝ 26-04-2021