Հղիության կամ մարկաբարձական խոլեստազի բարդություններն, ըստ երևույթին, պայմանավորված են արյան մեջ լեղաթթվի բարձր մակարդակով:
Բարդություններ կարող են առաջանալ հղի կնոջ մոտ, սակայն զարգացող երեխան առանձակի ռիսկի տակ է:
Հղի կանանց մոտ այս վիճակը կարող է ժամանակավորապես ազդել օրգանիզմում (բարակ աղիներով) ճարպերի ներծծման վրա: Ճարպի վատ ներծծումը կարող է հանգեցնել արյան մակարդելիության հետ կապված վիտամին K-կախված գործոնների մակարդակի նվազմանը: Սակայն, սա հազվադեպ բարդություն է: Հետագայում կարող են նաև առաջանալ լյարդի հետ կապված խնդիրներ, սակայն, կրկին՝ հազվադեպ:
Բացի այդ, հղիության խոլեստազը մեծացնում է հղիության ընթացքում այնպիսի բարդությունների ռիսկը, ինչպիսիք են պրեէկլամպսիան և գեստացիոն (հղիության) դիաբետը:
Ապագա նորածինների մոտ հղիության խոլեստազը կարող է հանգեցնել ծանր բարդությունների:
- Շատ վաղ ծնվելը, որը նաև կոչվում է վաղաժամ ծնունդ։
- Թոքերի հետ կապված խնդիրներ՝ կապված մեկոնիում շնչելուց. մեկոնիումը կպչուն, կանաչ նյութ է, որը սովորաբար կուտակվում է զարգացող երեխայի աղիքներում: Եթե հղի կինը խոլեստազ ունի, մեկոնիումը կարող է անցնել ամնիոտիկ հեղուկի մեջ:
- Չծնված երեխայի մահ ուշ հղիության ընթացքում՝ ծննդաբերությունից առաջ, որը նաև կոչվում է մեռելածնություն (պտղի ներարգանդային մահ):
Չծնված երեխայի համար բարդությունները կարող են շատ վտանգավոր լինել, ուստի ձեր հղիության վերահսկմամբ զբաղվող բժիշկը կարող է ձեզ հետ քննարկել ծննդաբերության խթանման (ինդուկցիայի) տարբերակը նախքան ձեր ծննդաբերության ժամկետը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024