Սաստիկ քորը հղիության կամ մանկաբարձական խոլեստազի հիմնական ախտանիշն է:
Սակայն, մաշկային ցան չկա։ Որպես կանոն, դուք քոր եք զգում ձեր ձեռքերի ափերի կամ ոտքերի ներբանների վրա, թեև քորը կարող է առաջանալ ամենուրեք՝ վերջույթների տարածիչ մակերեսներ, իրան, հետույք և որովայն: Քորը հաճախ ավելի է սաստկանում և անտանելի դառնում գիշերը և կարող է այնքան անհանգստացնել, որ չկարողանք քնել: Քորած տեղերում կարող են դիտարկվել մաշկի քերծվածքենր:
Քորն առավել հաճախ հայտնվում է հղիության 3-րդ եռամսյակում (սովորաբար` 30 շաբաթական հղիությունից հետո), սակայն երբեմն սկսվում է ավելի վաղ: Հայտնվելով հանկարծակի՝ քորը կարող է աստիճանաբար դառնալ մշտական և տարածուն՝ շարունակվելով հղիության ողջ մնացած ընթացքում։ Այն կարող է անտանելի դառնալ, երբ ձեր ծննդաբերության օրը մոտենում է: Սակայն, երբ ձեր երեխան ծնվում է, քորը սովորաբար մի քանի օրվա ընթացքում անհետանում է:
Հղիության խոլեստազի այլ ավելի քիչ տարածված գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- մաշկի և աչքերի սպիտակուցների դեղնացում, որը կոչվում է դեղնուկ և կարող է ուղեկցվել մեզի մգացմամբ
- սրտխառնոց
- ախորժակի կորուստ
- ճարպոտ, գարշահոտ և երբեմն գունազրկված կղանք:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր հղիության ընթացքը հսկող բժշկի հետ, եթե սկսում եք զգալ մշտական կամ սաստիկ քոր։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024