Հղիության ուշ փուլերում հղի կանանց նախածննդյան հսկողությունը թույլ է տալիս հնարավորինս վաղ հայտնաբերել հղիության կամ մանկաբարձական խոլեստազը և այլ խնդիրները:
Հղիության կամ մանկաբարձական խոլեստազն ախտորոշելիս ձեր հղիության վերահսկմամբ զբաղվող բժիշկը սովորաբար՝
- հարցեր է տալիս՝ կապված ձեր ախտանիշների և հիվանդության պատմության հետ (անամնեզ)
- անցկացնում է ֆիզիկական քննություն (բուժզննում)
- նշանակում է արյան թեստեր՝ չափելու ձեր արյան մեջ լեղաթթուների մակարդակը (բիլիռուբիններ) և ստուգելու, թե որքան լավ է գործում ձեր լյարդը (լյարդային ֆերմենտներ):
Ախտորոշվելուց հետո մինչև ծննդաբերելը դուք պետք է գտնվեք մշտական բժշկական հսկողության ներքո:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024