Տնային միջոցները կարող են քիչ մեղմացնել հղիության կամ մանկաբարձական խոլեստազի պատճառած քորը:
Փորձեք այս հանգստացնող խորհուրդները:
- Սառը լոգանքներ, որոնք կարող են նվազեցնել քորի զգացումը:
- Վարսակի ալյուրով լոգանքներ, նրբաքսուքներ (կրեմներ) կամ լոսյոններ, որոնք կարող են հանգստացնել մաշկը:
- Սառը միջոցներ (սառույց) մաշկի առանձնակի քոր առաջացնող հատվածին, որը կարող է կարճ ժամանակով թեթևացնել քորը:
Այլընտրանքային բժշկություն
Հղիության խոլեստազի բուժման արդյունավետ այլընտրանքային թերապիաների վերաբերյալ որակյալ հետազոտություններ չկան, ուստի բժիշկները, ելնելով անվտանգությունից, սովորաբար խորհուրդ չեն տալիս դրանք:
Մի քանի հետազոտություններ փորձել են պարզել, թե արդյոք S-ադենոզիլ-L-մեթիոնինը (SAMe) կարող է թեթևացնել հղիության խոլեստազի հետ կապված քորը: Սակայն, տվյալները հակասական են: Երրորդ եռամսյակում այն կարող է անվտանգ լինել, երբ օգտագործվում է կարճ ժամանակով, սակայն մոր և երեխայի համար ռիսկերը այնքան էլ հայտնի չեն: Հաճախ այս հավելումը խորհուրդ չի տրվում:
Այլ այլընտրանքային թերապիայի անվտանգությունը հաստատված չէ: Միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ նախքան որևէ այլընտրանքային թերապիա փորձելը, հատկապես, եթե հղի եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024