Առողջական խնդիրներ

Կաթնախտ. կանխարգելում

Կաթնախտ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Այս քայլերը կարող են օգնել կանդիդային վարակների զարգացման ռիսկի նվազեցմանը:

  • Ողողե՛ք ձեր բերանը. եթե ունեք ինհալացիոն կորտիկոստերոիդների օգտագործման կարիք, ամեն օգտագործումից հետո ողողեք բերանը սովորական մաքուր ջրով։
  • Օրական առնվազն երկու անգամ մաքրե՛ք ձեր ատամները և ամեն օր ատամնաթելով («ֆլոս») մաքրե՛ք միջատամնային ճեղքերը. զրուցեք ատամները մաքերելու թեմայով ձեր ատամնաբույժի հետ:
  • Ստուգե՛ք ձեր ատամի պրոթեզները. գիշերները քնելիս հանեք դրանք: Ուշադրություն դարձրեք, որ պրոթեզը ճիշտ «նստի» լնդերին և չգրգռի դրանք: Հարցրեք ձեր ատամնաբույժին պրոթեզների ախտահանման և մաքրման լավագույն տարբերակի մասին:
  • Կանոնավոր այցելե՛ք ձեր ատամնաբույժին. առավել ևս, եթե ունեք դիաբետ կամ կրում եք պրոթեզներ, հաճախակի այցելեք ատամնաբույժին և ստուգեք ձեր բերանի խոռոչի առողջական վիճակը:
  • Ուշադրություն դարձրե՛ք ձեր սննդին. փորձեք սահմանափակել շաքար պարունակող սննդամթերքների օգտագործումը: Քաղցր միջավայրը նպաստում է կանդիդա սնկիկների աճին:
  • Եթե ունեք դիաբետ, լավագույնս վերահսկեք ձեր արյան շաքարը. պատշաճ կերպով վերահսկվող արյան շաքարը կարող է կրճատել թքում շաքարի պարունակությունը:
  • Բուժե՛ք հեշտոցի խմորիչային վարակը. հնարավորինս շուտ բուժեք հեշտոցի կանդիդոզը:
  • Բուժե՛ք բերանի չորությունը. հարցրեք բժշկին, թե ինչպես կարելի է մեղմացնել կամ վերացնել բերանի չորությունը:
  • Ուշադրություն դարձրե՛ք ձեր հագուստին. բամբակյա ներքնաշոր կրելը և խոնավ հագուստ երկար չկրելը կարող է իջեցնել կանդիդոզի ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-04-2021 վերանայվել է՝ 06-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով