Առողջական խնդիրներ
Կաթնախտ. ախտորոշում

1 րոպե
Բերանի կանդիդոզի ախտորոշումը կախված է վարակային ախտահարման տեղակայումից և հնարավոր պատճառի հայտնաբերումից:
Բերանի խոռոչի կանդիդոզն ախտորոշելիս ձեր բժիշկը կամ ատամնաբույժը կարող են՝
- զննել ձեր բերանի խոռոչը
- վերցնել բերանի խոռոչի սպիտակ փառից փոքր նմուշ՝ մանրադիտակային հետազոտության համար
- ըստ անհրաժեշտության զննել ամբողջ մարմինը և առաջարկել արյան հետազոտություններ՝ հայտնաբերելու բերանի խոռոչի կանդիդոզի հնարավոր պատճառները:
Եթե բժիշկը կասկածում է, որ կանդիդոզը «իջել է» դեպի կերակրափողը, կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ, օրինակ՝ բիոպսիա, կերակրափողի էնդոսկոպիկ հետազոտություն և այլն:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-04-2021 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: