Գրադարան

Կաթնախտ. ինքնօգնություն

Կաթնախտ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ստորև ներկայացված խորհուրդները կարող են օգնել բերանի խոռոչի կանդիդոզի «բռնկման» ժամանակ:

  • Հետևեք բերանի խոռոչի հիգիենային. կանոնավոր կերպով մաքրեք ձեր ատամները: Հաճախակի փոփոխեք ատամի խոզանակները, մինչև վարակը լիարժեք չմաքրվի: Խուսափեք ատամի խոզանակի համատեղ օգտագործումից:
  • Ախտազերծեք ձեր պրոթեզները. հարցրեք ձեր ատամնաբույժից ատամի պրոթեզների ախտահանման լավագույն տարբերակի մասին: Պրոթեզների կանոնավոր ախտազերծումը կարող է կանխել վարակի կրկնությունը:
  • Փորձեք գոլ աղաջրով ողողումներ. լուծեք կես թեյի գդալ աղը մեկ բաժակ գոլ ջրում: Ողողեք ձեր բերանն այս լուծույթով և վերջում թափեք ջուրը (մի՛ փորձեք կուլ տալ):
  • Օգտագործեք խնամքի միջոցներ. եթե կրծքով կերակրող մայր եք և ունեք սնկային հիվանդություն, օգտագործեք մաքուր ներքնազգեստ, որ կանխարգելեք վարակի անցնումը հագուստի վրա: Հարցրեք ձեր բժշկին, թե ինչպես մաքրել ձեր պտուկները, երեխայի ծծակները և բոլոր այն պարագաները, որոնք կարող են դառնալ վարակի փոխանցման միջոցներ:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 06-04-2021 վերանայվել է՝ 16-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով