Կաթնախտը, որը նաև կոչվում է բերանային կանդիդոզ, մի վիճակ է, երբ Candida albicans սնկիկը կուտակվում է բերանի լորձաթաղանթում:
Կանդիդան ձեր բերանի խոռոչի նորմալ միկրոօրգանիզմ է, սակայն երբեմն այն կարող է չափազանց աճել և առաջացնել ախտանիշներ:
Բերանի խոռոչի կանդիդոզն առաջացնում է կրեմանման սպիտակ ախտահարումներ, սովորաբար ձեր լեզվի կամ այտերի ներքին մակերեսների վրա: Երբեմն բերանի կանդիդոզը կարող է տարածվել դեպի ձեր բերանի առաստաղ՝ քիմք, լնդեր կամ նշագեղձերին ու կոկորդի ետևի մաս:
Չնայած բերանի խոռոչի կանդիդոզը կարող է ախտահարել բոլորին, այն ավելի հավանական է, որ առաջանա նորածինների և մեծ տարիքով չափահասների մոտ, քանի որ նրանք ունեն թույլ իմունիտետ, ինչպես նաև ճնշված իմունային համակարգով կամ որոշակի առողջական վիճակներով այլ մարդկանց կամ նրանց մոտ, ովքեր ընդունում են որոշ դեղամիջոցներ: Բերանի խոռոչի կանդիդոզը փոքր խնդիր է, եթե դուք առողջ եք, սակայն, եթե ունեք թուլացած իմունային համակարգ, ախտանշանները կարող են լինել ավելի ծանր և դժվար վերահսկելի:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024