Գրադարան

Օստեոարթրիտ․ բարդություններ

Օստեոարթրիտ․ բարդություններ

Time Read 1 րոպե

Օստեոարթրիտը դեգեներատիվ հիվանդություն է, որը ծանրանում է ժամանակի ընթացքում և հաճախ հանգեցնում է քրոնիկ ցավի:

Հոդերի ցավն ու կարկամությունը կարող են այնքան ուժեղ դառնալ, որ դժվարացնեն ամենօրյա խնդիրների կատարումը:

Օստեոարթրիտի ցավը և հաշմանդամությունը կարող են հանգեցնել դեպրեսիայի և քնի խանգարումների:

Օստեոարթրիտին բնորոշ այլ բարդություններ ներառում են հետևյալը:

  • Շարժումների սահմանափակումներ և հաշմանդամություն. օստեոարթրիտով մարդիկ կարող են զգալ, որ, ցավերից անկախ, ախտահարված հոդում շարժումները դժվարացել կամ սահմանափակվել են։ Այսպիսի վիճակը նաև բարձրացնում է պատահարների և վնասվածքների ռիսկը։ Եթե հոդացավը և շարժունակության սահմանափակումը դառնում են լուրջ խնդիր, կարող է առաջարկվել վիրահատական բուժում։
  • Ներհոդային և հարհոդային բարդություններ. օստեոարթրիտը հոդերի ներսում և հարակից շրջաններում կարող է հանգեցնել տարբեր բարդությունների, այդ թվում՝ հոդաճառի արագ և լրիվ կոտրում, որը բերում է հոդի հյուսվածքային նյութերի կորստի (խոնդրոլիզ), ոսկրի նեկրոզ (օստեոնեկրոզ), որը պահանջում է ոսկրի մեռուկացած մասի վիրահատական հեռացում, լարվածության կոտրվածքներ (ոսկրերի միկրոճաքեր, որոնք աստիճանաբար զարգանում են կրկնվող վնասվածքների կամ ծանրաբեռնվածությունների պատճառով), ներհոդային արյունահոսություն, ներհոդային վարակ և հարհոդային կապանների և ջլերի պատռվածք կամ վնասում, որն առաջացնում է կայունության կորուստ։
  • Նյարդի ճնշում. ողնաշարի օստեոարթրիտը կարող է հանգեցնել նյարդարմատների սեղմման և ճնշման:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2018 վերանայվել է՝ 17-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով