Գրադարան
Օստեոարթրիտ. ախտորոշում

1 րոպե
Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը կստուգի ձեր ախտահարված հոդի ցավոտությունը, այտուցը, կարմրությունը և ճկունությունը:
Պատկերային հետազոտություններ
Ախտահարված հոդի պատկերը ստանալու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտությունները:
- Ռենտգեն. ռենտգեն պատկերի վրա աճառը չի երևում, սակայն աճառի կորուստը հայտնաբերվում է ձեր հոդի ոսկորների միջև տարածության՝ ճեղքի նեղացմամբ: Ռենտգենը նաև կարող է ցույց տալ հոդերի շուրջ ոսկրային գերաճը։
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն օգտագործում է ռադիոալիքներ և ուժեղ մագնիսական դաշտ՝ ոսկորների և փափուկ հյուսվածքների, ներառյալ աճառի մանրամասն պատկերներ ստանալու համար: ՄՌՏ-ն սովորաբար անհրաժեշտ չէ օստեոարթրիտի ախտորոշման համար, սակայն կարող է օգնել բարդ դեպքերում ավելի շատ տեղեկություններ ստանալուն:
Լաբորատոր թեստեր
Արյան և սինովյալ հեղուկի անալիզները կարող են օգնել ախտորոշման հաստատմանը:
- Արյան թեստեր. թեև օստեոարթրիտի ախտորոշման որևէ հատուկ թեստ գոյություն չունի, որոշ լաբորատոր թեստեր կարող են օգնել հոդաբորբի այլ պատճառների, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտի ժխտմանը:
- Ձուսպահեղուկի (սինովիալ հեղուկի) անալիզ. սինովյալ հեղուկի նմուշը կարող է ախտահարված հոդից վերցվել ասեղով: Այս նմուշի լաբորատոր հետազոտությունը թույլ է տալիս հաստատել բորբոքումը և որոշել, թե արդյոք հոդացավի պատճառը պոդագրան կամ վարակը չէ:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2018 վերանայվել է՝ 17-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: