Միջին օտիտների մեծ մասը երկարաժամկետ բարդություններ չի առաջացնում:
Այնուամենայնիվ, շարունակաբար կրկնվող միջին ականջի վարակները կարող են հանգեցնել լուրջ բարդությունների:
- Լսողության խանգարումներ. միջին ականջի վարակների ժամանակ լսողության թեթևակի և ժամանակավոր կորուստը տարածված է, որը սովորաբար բարելավվում է վարակի լավացմանը զուգընթաց: Այնուամենայնիվ, մշտապես կրկնվող միջին ականջում հեղուկի կուտակումը կարող է բերել ավելի զգալի լսողության կորստի: Թմբկաթաղանթի կամ միջին ականջի այլ կառուցվածքների կայուն վնասումը կարող է հանգեցնել լսողության անդառնալի կորստի:
- Խոսքի կամ զարգացման հապաղում. նորածինների և մանկահասակ երեխաների շրջանում լսողության ժամանակավոր կամ մշտական խանգարումը կարող է հանգեցնել խոսքի, սոցիալական և զարգացման հմտությունների զարգացման հապաղման:
- Վարակի տարածում. չբուժված կամ բուժմանը լավ չպատասխանող վարակները կարող են տարածվել մոտակա հյուսվածքներ: Երբ վարակը տարածվում է դեպի հետականջային ոսկրային ելուստ (մաստոիդ), զարգանում է մաստոիտիդ՝ ոսկրի վարակում և թարախով լցված բշտերի (կիստա) ձևավորում: Միջին ականջի ծանր վարակները հազվադեպ տարածվում են գանգային այլ հյուսվածքներ, այդ թվում՝ գլխուղեղ կամ այն շրջապատող թաղանթներ (մենինգիտ):
- Թմբկաթաղանթի պատռվածք (թափածակում). թմբկաթաղանթի պատռման դեպքերի մեծ մասը 72 ժամվա ընթացքում ինքնուրույն լավանում է, սակայն որոշ դեպքերում առաջանում է այս թաղանթի վիրահատական վերականգնման կարիք:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024