Միջին օտիտի գանգատները և ախտանիշները սովորաբար զարգանում են արագորեն:
Երեխաներ
Երեխաների շրջանում միջին ականջի վարակի տարածված գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ականջացավ, հատկապես պառկելիս
- ձեռքը դեպի հիվանդ ականջը տանելը կամ քորել-քաշելը
- քնի խանգարում
- սովորականից ավելի շատ լաց
- անհանգստություն կամ գերգրգռված վիճակ
- լսողության կամ ձայներին պատասխանելու խնդիրներ (սովորաբար երեխայի ուշադրությունը գրավող ձայների կամ աղմուկների նկատմամբ անտարբերություն)
- հավասարակշռության կորուստ
- բարձր ջերմություն (38 C կամ ավելի բարձր)
- ականջից հեղուկի արտահոսք
- գլխացավ
- ախորժակի կորուստ:
Չափահասներ
Չափահասների շրջանում միջին ականջի վարակի տարածված գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ականջացավ
- ականջից հեղուկի արտահոսք
- լսողության խնդիրներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Միջին ականջի վարակի գանգատները և ախտանիշները կարող են վկայել բազմաթիվ հիվանդությունների մասին, ուստի կարևոր է, որ ախտորոշումը լինի ճշգրիտ, իսկ բուժումը՝ հնարավորինս վաղ: Կապ հաստատեք երեխայի բժշկի հետ, եթե՝
- ախտանիշները շարունակվում են մեկ օրից ավելի
- ախտանիշները զարգացել են մինչև 6 ամսական երեխայի մոտ
- ականջացավն ուժեղ է
- նորածինը կամ մանկահասակ երեխան մրսածությունից կամ վերին շնչուղիների այլ վարակից հետո դարձել է քնկոտ կամ գրգռված է
- նկատել եք երեխայի ականջից հեղուկի, թարախի կամ արյունոտ հեղուկի արտադրություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024