Գրադարան

Միջին ականջի վարակ․ կանխարգելում

Միջին ականջի վարակ․ կանխարգելում

Time Read 1 րոպե

Հետևյալ հմտությունները կարող են կրճատել միջին ականջի վարակների կամ միջին օտիտի զարգացման ռիսկը:

  • Կանխարգելեք ընդհանուր մրսածությունը և այլ հիվանդությունները. սովորեցրեք երեխային, որ հաճախակի և լիարժեք լվանա ձեռքերը և խուսափի սննդի կամ խմելու պարագաներն այլ երեխաների կամ մարդկանց հետ համատեղ օգտագործելուց: Սովորեցրեք նաև ձեր երեխային, որ հազա կամ փռշտա ծալած արմունկին: Աշխատեք հիվանդ երեխային թողնել տանը:
  • Խուսափեք երկրորդային ծխից. համոզվեք, որ տանը որևէ ծխող չկա: Տնից դուրս աշխատեք լինել միայն ծխից ազատ միջավայրերում:
  • Կրծքով կերակրեք ձեր նորածնին. հնարավորության դեպքում առնվազն 6 ամիս կրծքով կերակրեք նորածնին: Կրծքի կաթը պարունակում է հակամարմիններ, որոնք կարող են օգնել ականջի վարակներից երեխայի պաշտպանությանը:
  • Եթե երեխան սնվում է շշիկից, պահեք նրան ուղղահայաց դիրքում. խուսափեք երեխայն ծծակով կերակրելուց նրա պառկած դիրքում: Մի պահեք շշիկը երեխայի օրորոցում:
  • Զրուցեք ձեր բժշկի հետ պատվաստումների թեմայով. հարցրեք բժշկին, թե ինչպիսի պատվաստումներ են նախատեսված երեխայի համար: Սեզոնային գրիպի, պնևմոկոկային և այլ բակտերիալ պատվաստանյութերը կարող են օգնել ականջի վարակների կանխարգելմանը:
  • Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին առանց հետաձգելու․ եթե երեխայի մոտ կասկածում եք ականջի վարակ կամ որևէ այլ խնդիր, առանց ուշացնելու կապ հաստատեք նրա հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-06-2021 վերանայվել է՝ 16-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով