Ձվարանների գերխթանման համախտանիշը (ՁԳԽՀ) ձվարանների չափից դուրս մեծ արձագանքն է հորմոնների ավելցուկին:
ՁԳԽՀ-ը սովորաբար առաջանում է այն կանանց մոտ, ովքեր ստանում են ներարկային հորմոնային դեղամիջոցներ՝ ձվարաններում ձվաբջիջների զարգացումը խթանելու համար: ՁԳԽՀ-ն առաջացնում է ձվարանների այտուց (չափերի մեծացում) և ցավոտություն:
ՁԳԽՀ-ը կարող է առաջանալ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) կամ ներարկային դեղամիջոցներով ձվազատման խթանման (ինդուկցիա) ենթարկվող կանանց մոտ: Ավելի հազվադեպ, ՁԳԽՀ կարող է զարգանալ անպտղության այնպիսի բուժման ժամանակ, երբ օգտագործվում են բերանային (օրալ) դեղամիջոցներ, օրինակ՝ Կլոմիֆեն:
Բուժումը կախված է վիճակի ծանրությունից։ Թեթև դեպքերում ՁԳԽՀ-ը կարող է ինքնուրույն բարելավվել, մինչդեռ ծանր դեպքերում կարող է պահանջվել հոսպիտալացում և լրացուցիչ բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024